Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդի չափաբաժինը նշանակություն ունի

Սննդի չափաբաժինը նշանակություն ունի

Եթե ափսեում սնունդը մեծ չափաբաժնով լինի, ապա մարդն ավելի արագ կունենա կուշտ լինելու զգացողություն և սնվելուց մեկ ժամ անց իրեն ավելի քիչ սոված կզգա: Նման եզրահանգման եկել են բրիտանացի գիտնականները, ովքեր հետազոտություն են կատարել ուսանողների շրջանում: Փորձարկման էությունը կայանում էր հետևյալում. 100 կամավորների ցույց են տվել 270 գրամանոց և 450 գրամանոց ապուրով ափսեներ և մինչ ուսանողները կերել են մի չափաբաժնի ապուրը, մասնագետներն անտեսանելի պոմպի միջոցով ապուրի չափաբաժինը փոխել են: Այսպիսով՝ ուսանողներին, որոնց նախապես ցույց էին տվել 450 գրամանոց ապուր, իրականում կերել են 270 գրամանոցը և հակառակը, նրանց, որոնց ցույց էին տվել 270 գրամանոցը, կերել են 450 գրամ ապուր:

 

Սնվելուց անմիջապես հետո մասնակիցների մոտ չափվել է սովի զգացողության մակարդակը: Անկախ մասնակիցների կերած ապուրների չափաբաժնից՝ բոլորը կուշտ են եղել, սակայն 2-3 ժամ անց իրավիճակը փոխվել է: Այն ուսանողները, որոնց ցույց էին տվել մեծ չափաբաժին, բայց նրանք կերել էին քիչը, նրանք ավելի քիչ սոված են եղել, քան, նրանք, ովքեր տեսել էին քիչ չափաբաժին, բայց կերել էին շատ: Այս իրավիճակը պահպանվել է 24 ժամ անց ևս: Սա գալիս է հաստատելու, որ սննդի վիզուալ չափը նշանակություն ունի:

 

Բրիտանացի մասնագետները պնդում են, որ հեռուստացույցի առաջ սնվող մարդիկ ավելի շատ են ուտում, քան նախատեսել էին: Հետազոտությունները հաստատում են, որ մարդիկ չեն հիշում, թե որքան են կերել։ Եվ եթե մարդ չի հիշում, թե որքան է կերել, չի կարողանա կուշտ լինելու զգացողություն ունենալ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ